13 Հուլիսի 2017, 821 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 685-րդ և 688-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին» N 474-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 4-րդ կետում «տնօրեն-ռեկտորի» բառերը փոխարինել «տնօրենի (ռեկտորի)» բառերով.
2) որոշման N 1 հավելվածում՝
ա. 36-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում.»,
բ. 59-րդ կետից հանել «՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ» բառերը,
գ. 62-րդ կետից հանել «Հոգաբարձուների խորհրդի կողմից» բառերը,
դ. 72-րդ կետը «ի շահ ակադեմիայի» բառերից հետո լրացնել «հիմնադրի,» բառով, իսկ «ակադեմիայի հիմնադիրը,» բառերը հանել,
ե. 104-րդ կետից հանել «Ակադեմիայի մասնաճյուղերն են Գյումրի և Դիլիջան քաղաքների մասնաճյուղերը:» նախադասությունը,
զ. 128-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: