Կառավարության որոշումներ

13 Հուլիսի 2017, 808 - Ն

ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը կազմում է 4 900 000 դրամ:
2. Քաղաքացի-պարտապանի՝ բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն գումարը որոշվում է սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի և քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր