10 Մարտի 2004, 272 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան — Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ս—անի քաղաքային համայնքը ստեղծված ֆինանսական ծանր կացությունից դուրս բերելու ու համայնքի բնականոն կենսագործունեությունը պահպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ս—անի քաղաքային համայնքին հատկացնել 20,0 մլն դրամ, որից` 17,0 մլն դրամը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի պարտքերի մարման համար, իսկ 3,0 մլն դրամը` մատակարարված գազի դիմաց առաջացած պարտքերի վճարման համար` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)։