6 Հուլիսի 2017, 783 - Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 308-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ցանկերի NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: