29 Հունիսի 2017, 776 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1376-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Սյունիք ֆուդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1376-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 1-ին կետում «հոկտեմբերի 13-ից» բառերը փոխարինել «սեպտեմբերի 13-ից» բառերով.
2) որոշման հավելվածը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-85-րդ կետերով` համաձայն հավելվածի: