23 Հունիսի 2017, 727 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 1179-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մայրության նպաստ նշանակվում և վճարվում է՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի (այդ թվում` երկքաղաքացի) կամ քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող շահառուին, եթե նա հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով.
2) օտարերկրյա քաղաքացի շահառուին, եթե նա հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով:».
2 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին և 4.2-րդ կետերով.
«4.1. Եթե շահառուն նախածննդյան հսկողության է կանգնել (հաշվառվել է) կամ ծննդաբերել է Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպությունում, ապա սույն կարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետում նշված փաստաթղթերի փոխարեն ներկայացվում է Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպության տված ծննդօգնության պետական հավաստագիրը, իսկ եթե դիմումը ներկայացվել է երեխայի ծնվելուց հետո` ծննդօգնության պետական հավաստագրի պատճենը (վավերացված այն բժշկական կազմակերպության կնիքով և տնօրենի ստորագրությամբ, որտեղ ծննդաբերել է հղին): Այս դեպքում մայրության նպաստ նշանակվում է, եթե շահառուին Արցախի Հանրապետությունում մայրության նպաստ չի նշանակվել:
4.2. Սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում մայրության նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին ներկայացվելու դեպքում շահառուին` Արցախի Հանրապետությունում մայրության նպաստ նշանակված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է, ինչպես նաև ներկայացված փաստաթղթի (ծննդօգնության պետական հավաստագրի կամ դրա պատճենի) հավաստիությունը ճշտելու համար Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հարցումը կատարում է ծառայությունը` դիմումը ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այս դեպքում սույն կարգի 10-րդ կետում նշված մեկամսյա ժամկետը հաշվարկվում է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանն ստանալու օրվանից:».
3 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) սույն կարգի 4.2-րդ կետում նշված տեղեղկատվության համաձայն շահառուին Արցախի Հանրապետությունում նշանակվել է մայրության նպաստ:».
4 12-րդ կետը «հասցեով» բառից հետո լրացնել կամ օտարերկրյա քաղաքացի շահառուն հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված չի եղել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով:» բառերով.
5 19-րդ կետում «նպաստի իրավունքը» բառերը փոխարինել «նպաստ ստանալու իրավունքը» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: