Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2017, 725 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԵՎ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏՈԻՄ ԱՆՎԱՆ ԵՎ ԱԶԳԱՆՎԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՎԱՆ, ԱԶԳԱՆՎԱՆ ԵՎ ՀԱՅՐԱՆՎԱՆ ՀԱՅԵՐԵՆ ԱՄՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաuտանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2.1-ին և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2.1-ին մասերի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրված անձնագրում և (կամ) նույնականացման քարտում անվան, ազգանվան և հայրանվան գրառումը սույն որոշմամբ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում քաղաքացին կարող է օրենքով սահմանված կարգով դիմել անձնագիրը և (կամ) նույնականացման քարտը փոխանակելու և անվան, ազգանվան և հայրանվան գրառումը սույն որոշման պահանջներին համապատասխանեցնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:

Հավելված