Կառավարության որոշումներ

10 Մարտի 2004, 271 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի երրորդ կետին համապատասխան — Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի բնականոն աշխատանքը կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.        Տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանին հատկացնել 4000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):