Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2017, 719 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշմամբ հատկացված միջոցների հաշվին կազմակերպել և իրականացնել որոշ ապրանքատեսակների, ծառայությունների գնման ընթացակարգ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման ենթակա որոշ ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների ցանկը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով հաստատված ցանկում ներառված գնման ենթակա ապրանքատեսակների, ծառայությունների և աշխատանքների գնման գործընթացներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված