8 Հունիսի 2017, 682 - Ա
«ԿԱՍԿԱԴ-ԷՆԵՐԳՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 6.1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Էներգահամակարգերի հուսալիության բարձրացման, լրացուցիչ հզորությունների ավելացման և էլեկտրաէներգիայի կորուստների կրճատման նպատակով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (պատվիրատու) և Ռուսաստանի Դաշնությունում գրանցված «Կասկադ-Էներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (կապալառու) միջև կնքված` 2016 թվականի օգոստոսի 1-ի N Ա-730/16, 2016 թվականի հոկտեմբերի 10-ի N Ա-1156/16 և 2016 թվականի հոկտեմբերի 21-ի N Ա-1158/16 պայմանագրերի շրջանակներում «Կասկադ-Էներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրել իրականացնել օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (էներգետիկ), ինչպես նաև շինարարության իրականացման (էներգետիկ) գործունեություն: