15 Հունիսի 2017, 661 - Ն
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգը` համաձայն hավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: