Կառավարության որոշումներ

8 Հունիսի 2017, 638 - Ն

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԲՈՎՅԱՆ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 61-րդ հոդվածով, «Հաuարակության և պետության կարիքների համար uեփականության oտարման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ հոդվածների ու 16-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, Կենտրոն վարչական  շրջանի  գոտևորման  նախագիծը`  Հայաստանի  Հանրապետության   կառավարությունը    ո ր ո շ ու մ է.
1. Սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում (այսուհետ՝ հավելվածներ) նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն կետում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. սույն որոշման հավելվածներում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, տարերայնորեն տեղակայված, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը, որի փոխարեն պետք է կառուցվի բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղի: Ամբողջ տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները և ստեղծվելու է ներթաղամասային կանոնակարգված ճանապարհային ցանց,
բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտևորման նախագծի` տվյալ տարածքի համար նախատեսված է խարխուլ շենք-շինությունների իրացում` տեղում նոր կառույցի իրականացմամբ` ապահովելով ներդաշնակ կառուցապատում, ինչպես նաև Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածության նվազեցում` կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղիի հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ,
բ. անհնար է ապահովել տարածքների բնականոն երթևեկություն, ջրամատակարարում, ջրահեռացում և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով: Կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին իրականացնել քաղաքաշինական ծրագիրը` համադրելով հին Երևանի ճարտարապետական ոճն այժմյան կառուցվող շենքերի, շինությունների հետ, բացի այդ տարածքում արդեն իսկ մասնակիորեն կատարված են սեփականության իրացման և կառուցապատման աշխատանքներ:
2. Սահմանել, որ`
1) uույն որոշման 1-ին կետում նշված տարածքները ձեռք բերող է «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը.
2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակվում է Երևանի քաղաքապետին.
3) uեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետը
2018 թվականի դեկտեմբերի 1-ն է.
4) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա uեփականության oբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է լիազոր մարմին ճանաչված` Երևանի քաղաքապետը.
5) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա uեփականության oբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ uահմանված կարգով և որոշմամբ uահմանված նկարագրության արձանագրության oրինակելի ձևով.
6) uույն որոշման հավելվածներում նշված տարածքը ձեռք բերողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի հիման վրա տարածքը ձեռք բերողի և լիազոր մարմնի միջև կնքվող պայմանագրին համապատաuխան:
3. Ընդունել ի գիտություն, որ ձեռք բերողն ստանձնել է պայմանագրային պարտավորություն՝ զերծ պահել պետությանը ցանկացած վնասից և պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ սեփականության օտարման արդյունքում կամ հետևանքով՝ կապված սեփականության դիմաց փոխհատուցման անհամարժեքության, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրի իրականացման հետ:
4. Լիազորել Երևանի քաղաքապետին uույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ oրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել oտարվող uեփականության uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
5. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշմամբ նախատեսված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության սեփականատերերի կամ այլ իրավունքներ ունեցողների և սույն որոշման հավելվածներում նշված տարածքը ձեռք բերողի միջև կնքված պայմանագրերում ապահովել, որպես տարածքի փոխհատուցման ձև, ապագայում կառուցվելիք շենքից բնակարանների և այլ տարածքների տրամադրման բացառումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:
 

Հավելված

Հավելված