Կառավարության որոշումներ

20 Ապրիլի 2017, 472 - Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՀԱՍՈՒՅԹԻ ՄԵԾՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՌՈՅԱԼԹԻԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 27-ի ՀՕ-78 օրենքի 4 րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․Սահմանել հարկային ստուգման արդյունքում հարկային մարմինների կողմից վերահաշվարկված հասույթի մեծությանը համապատասխան հաշվարկված ռոյալթիի վճարման ժամանակացույցի կարգը՝ համաձայն հավելվածի:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Հավելված