8 Հունիսի 2017, 620 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2159-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանելու մասին» N 2159-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) 6-րդ կետում 9-րդ մասով բառերը փոխարինել 7-րդ մասով բառերով.
2) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
Ոստիկանությունում ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 11.3-րդ կետով նախատեսված հիմքով ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում ոստիկանության ծառայողի ազատման հրամանով ուժը կորցրած է ճանաչվում նաև կոչում շնորհելու մասին հրամանը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: