Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2004, 99 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


                Հայաստանի Հանրապետության կառավարությունը     ո ր ո շ ու մ   է.
        Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մյասնիկյանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, — համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող՝  2207  հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
        ա) 2005 հեկտարը, որից՝ 319  հեկտար վարելահող, 109 հեկտար արոտ, 1577 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝   319  հեկտար վարելահողը — 250 հեկտար այլ հողեր՝ աճուրդով օտարելու համար.
        բ)  2 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ որպես տնամերձ  աճուրդով օտարելու համար: