1 Հունիսի 2017, 590 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 945-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաuի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ ու 468-րդ հոդվածների դրույթներով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 945-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» ՍՊԸ» բառերից հետո լրացնել «Սթարլայն» ՍՊԸ» բառերով:
2. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Սերգե-Ագոպիգ Դեր-Սահագույան» և «Սթարլայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ կնքել համաձայնագիր Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող 2013 թվականի հունվարի 21-ին կնքված պայմանագրում սույն որոշումից բխող լրացումներ և փոփոխություններ կատարելու, այդ թվում՝ քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը 2020 թվականի հունվարի 1-ը սահմանելու վերաբերյալ: