Կառավարության որոշումներ

1 Հունիսի 2017, 584 - Ա

«ՀԱՅԿ ՄԵԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 30-րդ ու 43-րդ հոդվածներին և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«ՀԱՅԿ ՄԵԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Նորքի 9-րդ զանգված, շենք 19, բն. 25, գործունեության իրականացման վայրը՝ քաղ. Երևան, Շարուրի 37/5) տրված` զենքի արտադրության լիցենզիայի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 596-Ա որոշում, սերիա` ԶԱ N 003) գործողության ժամկետը երկարաձգել հինգ տարի ժամկետով: