Կառավարության որոշումներ

1 Հունիսի 2017, 582 - Ա

«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂ- ՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵ¬ՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՍԻԴԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 171,500,000 դրամը սուբսիդիա տրամադրելու մասին պայմանագրով, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2017 թվականի ապրիլի 12-ի «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար» N 102-Ա հրամանով հաստատված ծրագրին համապատասխան, տրամադրել «Մաքսհուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` մինչև 5,000,000 լիտր դիզելային վառելիքի մատակարարումները (1 լիտրը՝ 314.3 դրամ արժեքով, որից՝ սուբսիդավորման ենթակա գումարը՝ 1 լիտրի համար 34.3 դրամ) կազմակերպելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել ծրագրով նախատեսված գործառույթների իրականացումը: