Կառավարության որոշումներ

25 Մայիսի 2017, 573 - Ա

ՍԱՄԱՐԻԹԵՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ- ԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 36-րդ հոդվածները ու 68-րդ հոդվածի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 605-րդ հոդվածները և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (պետական գրանցման համարը՝ 29.140.00652) գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել Գյումրու Մանուշյան 8 հասցեում գտնվող, 65883.6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով և
2258,7 քառ. մետր մակերեսով շենքը, 126.33 քառ. մետր և 21.56 քառ. մետր մակերեսներով օժանդակ շինությունները, 41.57 քառ. մետր մակերեսով կիսաքանդ պոմպակայանը,
18.33 գծմ պարիսպը և դրանք ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Թույլատրել «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանն իրեն պատկանող՝ Գյումրու Կոշտոյան 5 ա հասցեում գտնվող, զրո դրամ հաշվեկշռային արժեքով և 495,8 քառ. մետր մակերես ունեցող հանրակացարանի տնակային շինությունը նվիրաբերել Գյումրի համայնքին` հետագայում այն նույն հասցեում գտնվող հանրակացարանի՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ բնակվող բնակիչներին նվիրելու պայմանով:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի չափով՝ բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնել «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով:
5. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Վերակազմակերպել «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (պետական գրանցման համարը՝ 222.120.741814) հետ՝ միացման ձևով:
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) պայմանագրի նոտարական կարգով վավերացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
2) 1-ամսյա ժամկետում ապահովել Գյումրի համայնքի ղեկավարի հետ սույն որոշման 2-րդ կետում նշված տնակային շինության նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը.
3) 3-ամսյա ժամկետում ապահովել «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների, այդ թվում՝ միացման պայմանագրի, փոխանցման ակտի, միացման կարգի և պայմանների, ինչպես նաև միացող ընկերության բաժնետոմսերի փոխարկման կարգի հաստատումը, ընկերության գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման, ինչպես նաև «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունում սույն որոշման 6-րդ կետում նշված վերակազմակերպման գործընթացով պայմանավորված անհրաժեշտ փոփոխությունների կատարումը: