Կառավարության որոշումներ

25 Մայիսի 2017, 554 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բնակելի տարածություն ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց ցանկը, կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 614-Ն ու 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ լրացում ու փոփոխություն և 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1069-Ն որոշման N 5 հավելվածի 22-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կենցաղային սպասարկում՝ սույն կարգի 19-րդ կետում նշված պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով, ինչպես նաև ըստ անձի գնահատված կարիքի՝ առաջին անհրաժեշտության իրերով (կահույք, անկողնային սպիտակեղեն) ապահովում.».
2) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ բուժքրոջ շուրջօրյա հերթապահություն, ինչպես նաև դեղերով ապահովում՝ ըստ բժշկի նշանակման, այն անձանց, ովքեր ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում.»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Երեխաների, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1112-Ն որոշման N 2 հավելվածի 35-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև դեղերով ապահովում՝ ըստ բժշկի նշանակման, այն անձանց, ովքեր ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում.»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: