Կառավարության որոշումներ

25 Մայիսի 2017, 565 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ` ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից «Հայաստանում դատական արխիվային նյութերի թվայնացում» ծրագրի իրականացման նպատակով տրամադրվող դրամաշնորհային միջոցների տնօրինման համար:
2. Սահմանել, որ արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն է: