25 Մայիսի 2017, 560 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 511-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 14-ի «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տվյալների արդիականացման դեպքում գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների՝ ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների և այդ տվյալների բազաների ցանկը հաստատելու մասին»
N 511-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության (այսուհետ՝ գործակալություն)» բառերը.
2) 3-րդ կետում «Գործակալության կողմից շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ գրանցամատյանում որևէ գրառում կատարելիս կամ դրանից տեղեկատվություն տրամադրելիս» բառերը փոխարինել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ գրանցամատյանում գրառում կատարելիս» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: