25 Մայիսի 2017, 564 - Ա
«ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ, 67-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 374-Ն որոշման՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 204,709.0 հազ. դրամով ավելացված կանոնադրական կապիտալից բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը 54,486.9 հազ. դրամով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) թույլատրել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալից նվազեցված 54,486.9 հազ. դրամն օգտագործել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2017 թվականի առաջին կիսամյակի պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով.
2) սահմանված կարգով ապահովել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և դրանով պայմանավորված՝ ընկերության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը:
3. Սահմանել, որ սույն որոշումից բխող կանոնադրության փոփոխության պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելու պարտավորությունը կրում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը: