Կառավարության որոշումներ

25 Մայիսի 2017, 557 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 633-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցամատյանից տեղեկատվություն և քաղվածքներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 633-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գրանցամատյանի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար: Գրանցամատյանի տեղեկությունները հասանելի են տեղեկատվական համակարգի միջոցով՝ www.registration.am կայքից՝ առանց վճարում կատարելու:»,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Գրանցամատյանը վարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Տեղեկատվությունը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո` անմիջապես:»,
գ. 4-րդ կետում «Գործակալության» բառը փոխարինել «www.registration.am» բառերով,
դ. 5-րդ կետում «գործակալության պաշտոնական ինտերնետային» բառերը փոխարինել «www.registration.am» բառերով.
2) N 2 հավելվածի 1-ին կետում «շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց պետական ռեգիստրի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: