Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2004, 95 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ «2004»ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


 Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը       ո ր ո շ ու մ     է.
 1. Սահմանել, որ՝
 ա) 2004 թվականի փետրվարի 15-ից կիրառության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ոգելից խմիչքի դրոշմավորման համար «2004» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշեր.
 բ)  2004 թվականի փետրվարի 15-ի դրությամբ «2003» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի առկայության դեպքում ոգելից խմիչք ներմուծողներին կարող են տրամադրվել «2003» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշեր:
 2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին «Օպտագլիո Լիմիթեդ» կազմակերպությունից ստացված՝ տեխնիկական չափանիշներից շեղում ունեցող 3,5 մլն «2004» թվագրմամբ ոգելից խմիչքի ակցիզային դրոշմանիշերից 900 հազարը տրամադրել ներմուծողներին, իսկ     2,6 մլն ակցիզային դրոշմանիշը սահմանված կարգով ոչնչացնել:
 3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների — էկոնոմիկայի նախարարին՝ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առ—տրային կազմակերպության միջոցով «Օպտագլիո Լիմիթեդ» կազմակերպության հետ՝ լրացուցիչ 2,6 մլն «2004» թվա-      գրմամբ ոգելից խմիչքի ակցիզային դրոշմանիշի տպագրության համար կնքել նոր համաձայնագիր՝ առանց վճարման պարտավորությունների՝ դրոշմանիշերի մատակարարման ժամկետը սահմանելով 12 շաբաթ՝ սկսած համաձայնագրի կնքման պահից:
 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։