Կառավարության որոշումներ

11 Մայիսի 2017, 486 - Ա

ԼԻԱԶՈՐ ԱՆՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 59.2-րդ հոդվածի 4-րդ և 59.3-րդ հոդվածի 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետությունում «Հայաստանի իրավազորություն» ծրագրի շրջանակներում օտարերկրյա իրավաբանական անձի գրանցման նպատակով և օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման համար նախնական գրանցման մասին դիմումը, օրենքով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը գրանցում իրականացնող մարմին ներկայացնելու համար որպես լիազոր անձ ճանաչել «ՀՀ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» փակ բաժնետիրական ընկերությունը: