Կառավարության որոշումներ

11 Մայիսի 2017, 481 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 933-Ն որոշման հավելվածի 10-րդ կետից հանել «քննություն վարող մարմին, որտեղ քրեական գործերի հաշվառման մատյանում նշումներ կատարելուց հետո 3-օրյա ժամկետում դրանք ուղարկվում են» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: