11 Մայիսի 2017, 479 - Ն
ՇՆՈՐՀԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ) ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՊԵՍ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ կետը և 121-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել շնորհատուի կողմից օպերատորին հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ տրամադրելու համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հավելված