4 Մայիսի 2017, 451 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2017 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 5 հավելվածի:».
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 5 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված իրականացվող գործարքների և գործառնությունների վրա: