Կառավարության որոշումներ

4 Մայիսի 2017, 459 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 437-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 41-րդ և 54-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 437-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 1-ին կետի 1-ին ենթակետը «օգտակար հանածոյի արդյունահանման» բառերից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» բառերով.
2) N 1 հավելվածում՝
ա. պայմանագրի վերնագիրը «օգտակար հանածոների արդյունահանման» բառերից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» բառերով,
բ. պայմանագրի նախաբանը «հանքային ջրի աղբյուրի կամ հորատանցքի» բառերից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտի» բառերով,
գ. պայմանագրի տեքստից հանել «բնության և» բառերը,
դ. 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1 Պայմանագիրը նախատեսում է հանքավայրը կամ հանքավայրի տեղամասը կամ հանքային ջրի աղբյուրը կամ հորատանցքը և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտը շահագործման տրամադրելու պայմանները և ժամկետները, լեռնահատկացման կոորդինատները, կամ հանքային ջրի աղբյուրի կամ հորատանցքի կոորդինատները և սանիտարական գոտու սահմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, վճարների (բնօգտագործման, բնապահպանական, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման, մշտադիտարկումների իրականացման) վճարման վերաբերյալ դրույթները, բնապահպանական կառավարման և ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար պահանջվող ֆինանսական երաշխիքի կատարման պահանջը ներկայացնելու դրույթը, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման (զգուշացման, հրաժարման, փոփոխության) դրույթները՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ, հանքի փակման հետ կապված դրույթները, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունները կարգավորող այլ պայմաններ:»,
ե. 1.2-րդ կետը «NN 1, 2, 3» թվերից հետո լրացնել «, 4 և 5» թվերով,
զ. 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1 Պայմանագրով` լիազոր մարմինն ընդերքօգտագործողին տարեկան _________________________________________________օգտակար հանածոյի պաշարների (օգտակար հանածոյի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների քանակը, խոր. մ, գ/տ)
մարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման համար ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնում __________________ տարի ժամկետով, իսկ ընդերքօգտագործողն ընդունում է ______________________________________
(հանքավայրի, ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի անվանումը)
հանքավայրի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների_________________________
________________________________________________________________________________
(տեղամասի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների անվանումը կամ հանքային ջրերի աղբյուրի անվանումը կամ հորատանցքի համարը)
հաշվեկշռային պաշարները և (կամ) ընդերքօգտագործման թափոններն օգտագործման ամբողջ ժամկետի համար_________________________________________________________
(հիմնական և ուղեկից օգտակար հանածոների քանակները՝ ըստ կարգերի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների քանակը)
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________,
որոնք հատակագծի վրա և ըստ խորության (հավելված) սահմանափակվում են հետևյալ կոորդինատներով՝
______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(հիմնական և ուղեկից բաղադրիչների պարունակությունը %, գ/տ և այլն)
________________________________________________________________________________
(օգտակար հանածոյի պաշարների տեսակները (տարատեսակները) և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վտանգավորության աստիճանը)
_______________________________________________________________________________
(օգտակար հանածոյի լեռնային զանգվածից հանքարտադրատեսակի ելքը)
Լեռնահատկացման սահմանները հատակագծի վրա և ըստ խորության (հավելված)՝ համաձայն լեռնահատկացման ակտի_________________________________________:
(ակտի համարը)
Պայմանագրի N 1 հավելվածում նշվում են ընդերքօգտագործողի ֆինանսական առաջարկները և նրա կողմից վճարվող ընդերքօգտագործման վճարները, պայմանագրի N 2 հավելվածով` հանքի փակման ծրագրով նախատեսված պարտավորությունները, պայմանագրի N 3 հավելվածով` համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունները, պայմանագրի N 4 հավելվածով` բնապահպանական կառավարման պլանը, իսկ N 5 հավելվածով՝ ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքներ:
Պայմանագիրը, ըստ անհրաժեշտության, կարող է ունենալ նաև այլ հավելվածներ` օգտակար հանածոյի արդյունահանման և հումքի վերամշակման աշխատանքների ժամկետները, ըստ փուլերի, իսկ զուգահեռաբար երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու դեպքում դրանց կատարման ժամանակացույցի:»,
է. 2.2-րդ կետը «կամ հանքավայրի տեղամասը» բառերից հետո լրացնել «և (կամ) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտները» բառերով,
ը. 3.1.1-ին կետը «հանքավայրը» բառից հետո լրացնել «, ընդերքօգտագործման թափոնների օբյեկտը» բառերով,
թ. 3.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.3 Ընդերքօգտագործողն իրավունք ունի`
3.3.1 բացառիկ իրավունքով կատարելու երկրաբանական ուսումնասիրություն լեռնահատկացման սահմաններում, իսկ հատկացված ընդերքի տեղամասում` օգտակար հանածոյի արդյունահանում, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակում, եթե նման գործունեություն նախատեսվում է.
3.3.2 մտնելու ընդերքի տեղամաս, ընդերքօգտագործման թափոնների վերամշակման գործունեություն իրականացնելու դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտ և իրականացնելու նախագծով և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված բոլոր աշխատանքներն օգտակար հանածոյի արդյունահանման ու ուսումնասիրության և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով.
3.3.3 օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման գործունեություն իրականացնելու դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով կառուցելու անհրաժեշտ շենքեր, շինություններ, հաղորդակցության ուղիներ, տեղադրելու սարքավորումներ, փոխադրելու և հարստացնելու արդյունահանված օգտակար հանածոն և (կամ) վերամշակման ենթակա թափոնը.
3.3.4 տնօրինելու արդյունահանված օգտակար հանածոն և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացած օգտակար բաղադրիչները, եթե նման գործունեություն նախատեսվում է.
3.3.5 օրենսգրքի պահանջների պահպանմամբ՝ հանքարդյունահանման իրավունքի ընթացքում օգտագործելու սեփական գործունեության արդյունքում առաջացած արտադրական լցակույտերը.
3.3.6 իրեն տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման, եթե նման գործունեություն նախատեսվում է, իրավունքի շրջանակում երկրաբանական ուսումնասիրություն և հետազոտություն իրականացնելու նպատակով քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքմամբ ներգրավելու երրորդ անձանց.
3.3.7 դիմելու լիազոր մարմին օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման, եթե նման գործունեություն նախատեսվում է, պայմանագրի պայմանները փոփոխելու նպատակով, եթե հայտնվել են էապես նոր` նախկինում չնախատեսված հանգամանքներ.
3.3.8 վաղաժամկետ հրաժարվելու օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման (եթե նման գործունեություն նախատեսվում է) իրավունքից` կատարելով պայմանագրով և օրենսգրքով նախատեսված պարտավորությունները:»,
ժ. 3.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.4 Ընդերքօգտագործողը պարտավոր է`
3.4.1 իրականացնել աշխատանքներն օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման (եթե նման գործունեություն նախատեսվում է) պայմանագրի ու նախագծի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների պայմաններին համապատասխան.
3.4.2 կատարել լիազոր մարմնի և այլ իրավասու պետական մարմինների` օրենսդրության պահանջների պահպանման նպատակով տրված ցուցումները.
3.4.3 պահպանել օգտակար հանածոյի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունված ստանդարտների, նորմերի ու կանոնների պահանջները.
3.4.4 ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման (եթե նման գործունեություն նախատեսվում է) պլանի պահանջների կատարումը.
3.4.5 վարել երկրաբանական, մարկշեյդերական և այլ փաստագրություն, պահպանել դրանք ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում.
3.4.6 վարել օգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժի գրանցամատյանը.
3.4.7 ներկայացնել լիազոր մարմին օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունները.
3.4.8 հանձնել լիազոր մարմնին անհրաժեշտ երկրաբանական տեղեկությունը.
3.4.9 հավաքել, պահպանել և լիազոր մարմնին տրամադրել ուսումնասիրված, արդյունահանված և ընդերքում կորսված օգտակար հանածոների պաշարների, դրանց պարունակած բաղադրամասերի, որակի ու քանակի մասին տվյալներ.
3.4.10 ապահովել ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների կատարման անվտանգությունը.
3.4.11 ապահովել ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի ու շրջակա միջավայրի մյուս օբյեկտների, ինչպես նաև շինությունների և այլ կառույցների պահպանությունն ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.
3.4.12 ապահովել բնության, պատմական և մշակույթի հուշարձանների պահպանությունն ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.
3.4.13 ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությամբ նախատեսված պայմանները.
3.4.14 նախագծի, ընդերքօգտագործման թափոնների վերամշակման գործունեություն իրականացնելու դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանի և օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պայմանագրի համաձայն վերականգնել և բարելավել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասերը (ռեկուլտիվացիա), ինչպես նաև դրանք պիտանի դարձնել տնտեսության մեջ օգտագործման համար կամ բերել անվտանգ վիճակի.
3.4.15 տեղեկացնել լիազոր մարմնին օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրում չնշված օգտակար հանածոների կուտակումների հայտնաբերման մասին դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում.
3.4.16 նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում իրականացնել դրա պահուստավորումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
3.4.17 ապահովել հանքի փակման ծրագրի, այդ թվում՝ հանքի փակումից հետո աշխատուժի սոցիալական մեղմացման համար նախատեսվող միջոցառումների իրականացումը.
3.4.18 ապահովել փակվող հանքի անմիջական ազդեցության գոտում գտնվող համայնքների սոցիալ-տնտեսական մեղմացման համար նախատեսվող միջոցառումների իրականացումը.
3.4.19 ապահովել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների համար նախատեսված վճարի վճարումը,
3.4.20 ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ շահագործվող հանքավայրում (տեղամասում) կոնդիցիաները և պաշարները ենթարկել վերագնահատման ու ներկայացնել լիազոր մարմնի վերահաստատմանը.
3.4.21 ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում իր տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը 3 ամսվա ընթացքում սահմանված կարգով հանձնել լիազոր մարմնին.
3.4.22 լիազոր մարմնին տեղեկացնել ընդերքօգտագործման իրավունքի իրավահաջորդության մասին՝ վերակազմակերպման գրանցման պահից 14 օրվա ընթացքում.
3.4.23 սկսել աշխատանքները սահմանված կարգով հողահատկացման իրավունքի տրամադրումից հետո.
3.4.24 թույլատրել լիազոր մարմնին ստուգման նպատակով անարգել մուտք գործել գրասենյակային, արտադրական, պահեստային, լաբորատոր և այլ տարածքներ ու ստորաբաժանումներ.
3.4.25 տրամադրել լիազոր մարմնին ստուգման ընթացքում պահանջվող փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, ինչպես նաև թույլատրել վերցնել փորձանմուշներ, կատարել կապարակնքում և չափագրումներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին.
3.4.26 կատարել Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված բոլոր պարտականությունները:»,
ժա. 4.1.2-րդ կետը «նախագծով» բառից հետո լրացնել «, ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով» բառերով,
ժբ. 6.3.2-րդ կետը «տեղամասից» բառից հետո լրացնել «և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման (եթե նման գործունեություն նախատեսվում է) օբյեկտից,» բառերով,
ժգ. 7-րդ կետում «դեպքում» բառը փոխարինել «, ընդերքի տեղամասին կամ դրա մի մասից և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման (եթե նման գործունեություն նախատեսվում է) օբյեկտից հրաժարման դեպքերում» բառերով,
ժդ. 11-րդ կետի 11.3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«հավելված N 5 ընդերքօգտագործման թափոնների կառավարման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման, պլաններով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքներ ________ էջից:»,
ժե. պայմանագիրը լրացնել նոր՝ N 5 հավելվածով՝ համաձայն հավելվածի.
3) N 2 հավելվածի 4-րդ կետի 4.4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.4.10-րդ պարբերությամբ.
«4.4.10 իրականացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ նախատեսված ընդերքօգտագործման թափոնների վերամշակման աշխատանքների իրականացման դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված