27 Ապրիլի 2017, 448 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Սահմանել, որ՝
1) 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքների ձեռքբերումն իրականացվելու է մեկ անձից՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ընթացակարգով.
2) սույն որոշման N 6 հավելվածում ներկայացված գնման գործարքների վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ կետով սահմանված ժամկետային պահանջը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ապահովել սույն որոշման N 6 հավելվածում ներկայացված գնման գործարքների գծով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված գնման գործարքները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: