20 Ապրիլի 2017, 413 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 1269-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը և որոշման N 4 հավելվածը.
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 6-րդ կետում «դրանց ձեռքբերման համար դիմում» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով ակցիզային դրոշմանիշ ձեռք բերելու հայտ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: