Կառավարության որոշումներ

20 Ապրիլի 2017, 419 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ հոդվածների 1-ին մասերով և «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի  3-րդ  մասի  դրույթներով`  Հայաստանի  Հանրապետության   կառավարությունը   ո ր ո շ ու մ  է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել՝
1) Երևան քաղաքի Աբովյան 4, Արամի 30 շ., թիվ 4, Արամի 30 շ., թիվ 22 հասցեներում գտնվող գույքերի սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր.
2) Երևան քաղաքի Աբովյան, Նալբանդյան, Արամի փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող 2008 թվականի հուլիսի 21-ին կնքված պայմանագրում քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետը 2020 թվականի դեկտեմբերի 30-ը սահմանելու վերաբերյալ փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր: