20 Ապրիլի 2017, 414 - Ն
ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 152-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ եկամտային հարկով հարկման բազայի վերահաշվարկը կատարվում է՝
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, ինչպես նաև այլ օրենքներով սահմանված հիմքերով աշխատանքային պայմանագրերի լուծման դեպքերում` չաշխատած օրերի համար աշխատողներին վճարված արձակուրդային գումարները գանձելու նպատակով.
2) վարձու աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի գործունեությունը վերսկսելու դեպքերում՝ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ մայրության նպաստի ավելի վճարված գումարի հետպահման նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: