Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2004, 93 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՁԵՎՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


        Ելնելով «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2004 թվականի նյութական խրախուսման — սոցիալական զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման ուղղությունները` տարեկան ծախսերի նախահաշվի ձ—ով` համաձայն հավելվածի:
        2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 23–րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվում կատարել ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջ— վերաբաշխում, բայց ոչ ավելի, քան սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը: