Կառավարության որոշումներ

13 Ապրիլի 2017, 390 - Ն

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  5-րդ  հոդվածի 1-ին  մասի 1 1-րդ  կետը`   Հայաստանի   Հանրապետության   կառավարությունը    ո ր ո շ ո ւ մ  է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող արտաբյուջետային միջոցների հաշվին (այսուհետ` նաև պետական բյուջեի միջոցներ) կատարվելիք գնումների պլանի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված միջոցների հաշվին (այսուհետ` այլ միջոցներ) կատարվելիք գնումների պլանի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) գնումների պլանի լրացման, հաստատման և հրապարակման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) գնումների միասնական անվանացանկի (ԳՄԱ) կառուցվածքը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 25-ից:

 

Հավելված