13 Ապրիլի 2017, 373 - Ա
«ԱՐՄ-ԱԷՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 22-րդ հոդվածները և 68-րդ հոդվածի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Արմ-Աէրո» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ «Արմ-Աէրո» ՓԲԸ), պետական գրանցման համարը` 29012003081, առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով նոր «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն` «Արմ-Աէրո» ՓԲԸ-ում 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված
1 044 601.0 հազ. դրամ ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքից առանձնացնելով 67 938.0 հազ. դրամ ակտիվները` համաձայն հավելվածի (համապատասխանաբար
976 663.0 հազ. դրամ և 67 938.0 հազ. դրամ ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքներով):
2. «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ՝
1) հաստատել «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը, առանձնացման կարգը և պայմանները, ընկերության բաժնետոմսերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերության բաժնետոմսերի.
2) հաստատել «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի կանոնադրության փոփոխությունը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը և նոր ստեղծվող ընկերության կանոնադրությունը.
3) ապահովել օրենքով սահմանված կարգով ընկերությունների պետական գրանցումը:
4. Սահմանել, որ վերակազմակերպման արդյունքում «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման ծախսերը կատարվում են «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել ջրօգտագործման թույլտվություն:
6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության լիցենզիա տրամադրել «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը: