13 Ապրիլի 2017, 380 - Ա
ՄԻ ՇԱՐՔ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքի 27-րդ հոդվածով, 67-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետով և 68-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Լոռու գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն» (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Սպիտակ, Շահումյան 7, պետական գրանցման համարը՝ 36.120.00295, ամսաթիվը՝ 24.02.1999 թ.), «Շիրակի գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն» (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, գ. Ախուրյան, գյուղապետարանի շենք, 3-րդ հարկ, պետական գրանցման համարը՝ 55.120.00297, ամսաթիվը՝ 26.02.1999 թ.), «Արագածոտնի գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն» (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, քաղ. Աշտարակ, Վ. Պետրոսյանի 4, պետական գրանցման համարը՝ 16.120.00684, ամսաթիվը՝ 02.04.1999թ.), «Արմավիրի գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն» (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Արմավիր, Աբովյան 71, պետական գրանցման համարը՝ 38.120.01158, ամսաթիվը՝ 05.03.1999 թ.), «Տավուշի գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն» (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, քաղ. Իջևան, Ա. Մելիքբեկյան 5/12, պետական գրանցման համարը՝ 67.120.00625, ամսաթիվը՝ 13.04.1999 թ.), «Գեղարքունիքի գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն» (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ, Սայադյան 13, պետական գրանցման համարը՝ 25.120.00802, ամսաթիվը՝ 22.09.1999 թ.), «Արարատի գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն» (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, քաղ. Արարատ, Շահումյան 34, պետական գրանցման համարը՝ 13.120.00506, ամսաթիվը՝ 17.03.1999 թ.), «Կոտայքի գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն» (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Բարեկամության 1, պետական գրանցման համարը՝ 11.120.01612, ամսաթիվ՝ 02.04.1999 թ.), «Վայոց ձորի գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն» (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, քաղ. Եղեգնաձոր, Շահումյան 5, պետական գրանցման համարը՝ 65.120.00325, ամսաթիվը՝ 26.02.1999 թ.), «Սյունիքի գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոն» (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Մաշտոցի 3, պետական գրանցման համարը՝ 18.120.00440, ամսաթիվը՝ 14.04.1999 թ.), «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, պետական գրանցման համարը՝ 211.190.02716, ամսաթիվը՝ 15.06.2004 թ.) փակ բաժնետիրական ընկերությունները (այսուհետ՝ ընկերություններ):
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ քսանօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշմամբ նախատեսված «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով ընկերություններին տրամադրված միջոցների վերաբաշխման վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 15-օրյա ժամկետում ընկերությունների լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամքարտուղար) ներկայացուցիչներին:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերությունների համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
5. Սահմանել, որ՝
1) ընկերությունների պարտատերերի հետ հաշվարկների ավարտից հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) ընկերությունների պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ իսկ ազատված անշարժ գույքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: