6 Ապրիլի 2017, 351 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի N 1 հավելվածի 3.2-րդ կետի «ժա», 4.2-րդ կետի «ժ» և 5.2-րդ կետի «թ» ենթակետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Հասարակական և արտադրական նշանակության շինությունների ցանկը սահմանելու մասին» N 1194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ՝ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԿԱՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՈՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ բաժնի 3.2-րդ կետի «ժա» և 4-րդ բաժնի 4.2-րդ կետի «ժ» ենթակետերին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 192-Ն որոշման 6-րդ կետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի N 1 հավելվածի 3.2-րդ կետի «ժա», 4.2-րդ կետի «ժ» և 5.2-րդ կետի «թ» ենթակետերին» բառերով.
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել՝
1) անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող՝ առանձին կանգնած կամ բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված գիտական, կրթական և ուսումնական օգտագործման նպատակային նշանակության շինությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող՝ առանձին կանգնած արդյունաբերական և գյուղատնտեսական օգտագործման նպատակային նշանակության շինությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:».
4) որոշման N 1 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՑԱՆԿ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ՝ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԿԱՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ».
5) որոշման N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՑԱՆԿ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ՝ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ».
6) որոշման N 2 հավելվածի ցանկի 2-րդ բաժինը «գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկերի,» բառերից հետո լրացնել «սպանդանոցների,» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի սեպտեմբերի 1-ից: