6 Ապրիլի 2017, 349 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 27-րդ կետից հանել «մեկ հայտ ներկայացնելու պատճառով» բառերը.
2) 40-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) պահանջվող հողամասն այլ անձի օգտագործման ներքո գտնվելու դեպքում` նաև հողօգտագործողի գրավոր համաձայնությունը, որը ենթակա է նոտարական վավերացման (եթե հողօգտագործողը քաղաքացի է): Լիազորված պետական մարմինը հողօգտագործողի գրավոր համաձայնությունն ստանալու նպատակով հողերի անհատույց (մշտական) օգտագործման տրամադրման հայտ ներկայացնելուց առնվազն մեկ ամիս առաջ դրա մասին պատշաճ կերպով ծանուցում է հողօգտագործողին: Հողօգտագործողի անհամաձայնության դեպքում նրա իրավունքները տվյալ հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ կարող են դադարել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և հողային օրենսգրքերով սահմանված կարգով:».
3) 41-րդ կետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «15 աշխատանքային օրվա ընթացքում` հայտն ստանալու պահից» բառերով.
4) 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«53. Մրցույթի արդյունքներն ամփոփելիս և հաղթողին որոշելիս մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում մրցույթում առաջարկվող լավագույն պայմանները՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությամբ նախատեսվող համայնքի ղեկավարի կողմից սահմանված՝ մրցութային պայմանների բավարարման աստիճանի միասնական կշռային գործակցով գնահատման մեթոդը:».
5) 55-րդ կետից հանել «մեկ հայտ ներկայացված լինելու պատճառով» բառերը.
6) որոշմամբ հաստատված N 7 ձևից հանել «Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին» պայմանագրի վարձակալ հանդիսացող կողմին վերաբերող «Կ.Տ.» տառերը.
7) որոշմամբ հաստատված N 7 ձևից հանել «Հողամասի առուվաճառքի մասին» պայմանագրի գնորդ հանդիսացող կողմին վերաբերող «Կ.Տ.» տառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: