Կառավարության որոշումներ

30 Մարտի 2017, 340 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմում՝
1) ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչությունը վերանվանել սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մեթոդաբանության վարչություն.
2) ռիսկերի կառավարման վարչությունը վերանվանել տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչություն.
3) ներքին աուդիտի վարչությունը վերանվանել ներքին անվտանգության և աուդիտի վարչություն.
4) գործերի կառավարման բաժինը վերանվանել նյութատեխնիկական ապահովման և գնումների բաժին.
5) Գոգավանի սահմանային հսկիչ կետը վերանվանել Գոգավան-Պրիվոլնի սահմանային հսկիչ կետ.
6) արտաքին կապերի բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել միջազգային համագործակցության վարչության.
7) ստեղծել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժին.
8) ստեղծել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպա-սարկման բաժին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սննդա-մթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմ» պետական կառա-վարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնա-դրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն և 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, 2004 թվականի հուլիսի 24-ի N 1032-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1888-Ն և N 1915-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին N 1730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1 որոշման N 1 հավելվածի 4-րդ կետը սահմանվում են բառերից հետո լրացնել Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին, Կերի մասին, բառերով.
2 որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 5-րդ ենթակետում անասնակեր բառը փոխարինել կեր բառով.
3 որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 7-րդ ենթակետում , անասնաբուժական բառը փոխարինել և կերի անվտանգության, անասնաբուժության բառերով.
4 որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 9-րդ ենթակետը սննդամթերքի բառից հետո լրացնել և կերի անվտանգության բառերով.
5 որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
1 սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, բուսասանիտարական և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների համար նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների համապատասխանության նկատմամբ վերահսկողություն.,
բ. 2-րդ, 30-րդ և 41-րդ ենթակետերը սննդամթերքի բառից հետո լրացնել և կերի բառերով,
գ. 3-րդ ենթակետում բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բառերը փոխարինել բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների բառերով,
դ. 4-րդ ենթակետում բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի բառերը փոխարինել պեստիցիդների և ագրոքիմիկատների բառերով,
ե. 15-րդ ենթակետից հանել կերային խառնուրդներում բառերը,
զ. 21-րդ ենթակետում «անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության բնագավառներում սննդամթերքի, սննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, կենդանական ծագման մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, անասնաբուժական դեղերի, բույսերի, բուսական արտադրանքի, կարգավորվող առարկաների, բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի» բառերը փոխարինել «անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի և կերի անվտանգության բնագավառներում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, կերերի, կերային հավելումների, անասնաբուժական, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների» բառերով,
է. 25-րդ ենթակետից հանել լրացակերերի բառը,
ը. 26-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
26 սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծման, արտադրության, ինչպես նաև իրացման փուլում գենետիկորեն փոփոխված օրգանիզմների (ԳՓՕ-ի) հսկողության իրականացում.,
թ. 29-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
29) սննդամթերքի, կենդանական ծագման հումքի, կերերի, կերային հավելումների, անասնաբուժական դեղամիջոցների, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների, ինչպես նաև կենդանիների դիակ-ների վնասազերծման, ոչնչացման կամ տեխնիկական օգտահանման գործընթացների վերահսկողություն.,
ժ. 32-րդ, 36-րդ, 40-րդ ենթակետերում սննդի բառը փոխարինել սննդամթերքի բառով,
ժա. 33-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
33 փաթեթավորված, չափածրարված սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների նկատմամբ չափագիտական վերահսկողության իրականացում.,
ժբ. 34-րդ ենթակետում սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների բառերը փոխարինել սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի բառերով, իսկ լրացակերերի, կերային խառնուրդների բառերը հանել,
ժգ. 35-րդ ենթակետում բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բառերը փոխարինել անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների բառերով,
ժդ. 38-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
38 սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների որակի ու անվտանգության, աղտոտումից պաշտպանության, կենդանիների առողջության պահպանման համար ոլորտի սանիտարական և անասնաբուժական կանոններին, հիգիենիկ նորմերին սննդամթերքի, անասնաբուժական և բուսանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.,
ժե. 48-րդ ենթակետում սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, բառերը փոխարինել սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի բառերով, բույսերի, բուսական ծագման արտադրանքի, կարգավորվող առարկաների բառերը՝ բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների բառերով, իսկ լրացակերերի, կերային խառնուրդների բառերը հանել.
6 որոշման N 2 հավելվածի վերնագիրը ծառայության բառից հետո լրացնել աշխատակազմի բառով.
7 որոշման N 2 հավելվածի I բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

Անասնաբուժության տեսչություն
Բուսասանիտարիայի տեսչություն
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչություն
Սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի մեթոդաբանության
վարչություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչություն
Իրավաբանական վարչություն
Ֆինանսատնտեսական վարչություն
Ներքին անվտանգության և աուդիտի վարչություն
Միջազգային համագործակցության վարչություն
Սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժին
Նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժին
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Ընդհանուր բաժին
Նյութատեխնիկական ապահովման և գնումների բաժին
Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման բաժին.

8 որոշման N 2 հավելվածի II բաժնում Գոգավանի բառը փոխարինել Գոգավան-Պրիվոլնի բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։