Կառավարության որոշումներ

30 Մարտի 2017, 341 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 29/4 և 29/5 հասցեներում գտնվող հանրակացարանային մասնաշենքերի նկուղային և առաջին հարկերում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից փաստացի զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում ներառված անձանց հետ կնքել բնակարանների նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառուների միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի, ինչպես նաև շենքի՝ ընդհանուր օգտագործման համարվող տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
Հավելված