Կառավարության որոշումներ

30 Մարտի 2017, 323 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 9-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 9-Ա որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության» բառերով, իսկ «տնօրինությանը» բառից հետո լրացնել «բացառությամբ Երևան քաղաքի Մ. Մկրտչյան 5 հասցեում գտնվող վարչական շենքում տեղադրված 4 «DAEWOO» մակնիշի օդորակիչների, որոնք հանձնվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տնօրինությանը» բառերով: