Կառավարության որոշումներ

23 Մարտի 2017, 297 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 250 ՄՎՏ ԳԱԶԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՈՎ ԿՈՄԲԻՆԱՑՎԱԾ ՑԻԿԼՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ՆԱԽԱԳԾԵԼՈՒ, ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ, ԿԱՌՈՒՑԵԼՈՒ, ՍԵՓԱ-ԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ, ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության, «Արմփաուեր» փակ բաժնետիրական ընկերության և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև կնքվող` Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎՏ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ շրջանակային համաձայնագրին՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված շրջանակային համաձայնագիրը:
Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր