Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2004, 92 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՁԵՎՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նյութական խրախուսման — սոցիալական զարգացման ֆոնդի 2004 թվականի գումարների օգտագործման ուղղությունները` տարեկան ծախսերի նախահաշվի ձ—ով` համաձայն հավելվածի։
 2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը, համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի, սույն որոշման 1-ին կետով հաստատված նախահաշվում ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջ— կատարել վերաբաշխում, բայց ոչ ավելի, քան սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը։