23 Մարտի 2017, 287 - Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի համայնքի 4-րդ փողոց, 2-րդ փակուղի, 1 շենք հասցեում գտնվող՝ 4 123 240 դրամ գնահատված արժեքով, 323.2 քառ. մետր մակերեսով նախկին հիվանդանոցի շենքն ու 17.5 քառ. մետր մակերեսով կիսակառույց շինությունը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.292 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի համայնքին՝ բացառապես որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝
1) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում նվիրաբերությունը կհամարվի վերացված և Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի համայնքը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի բարելավումների հետ միասին.
2) պայմանագրից բխող նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գույքի արժեքի որոշման 100 000 դրամ գումարը ենթակա են վճարման՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի համայնքի միջոցների հաշվին: