23 Մարտի 2017, 285 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1571-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի «Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1490-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1571-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 6-րդ և 8-րդ կետերի 1-ին ենթակետերից հանել «և տեխնածին» բառերը.
2) 8-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունից հանել «(բացառությամբ տեխնածին հանքավայրերի)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի մայիսի 5-ից: