Կառավարության որոշումներ

23 Մարտի 2017, 273 - Ա

«ԱԶՆԱՎՈՒՐԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Անտառային փողոցի N 11/4 հասցեում գտնվող, 668 081 700 դրամ սկզբնական արժեքով, 1224.4 քառ. մետր մակերեսով Շառլ Ազնավուրի տունթանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հեկտար հողամասը (այսուհետ` գույք) նվիրաբերել «Ազնավուրը» հիմնադրամին (այսուհետ՝ hիմնադրամ)` բացառապես որպես Շառլ Ազնավուրի թանգարան և մշակութային կենտրոն օգտագործելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ լուծել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի 2010 թվականի ապրիլի 21-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 10/0010 պայմանագիրը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի հետ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին: