16 Մարտի 2017, 264 - Ա
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ՊԵԿԻՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՄՅԱՆՑ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅՏԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համաձայնություն տալ 2005 թվականի հունիսի 13-ին Պեկինում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքեր և հողամասեր փոխադարձաբար տրամադրելու մասին» համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին» հայտագրերի փոխանակմամբ կնքվող համաձայնագրի կնքման առաջարկությանը: