Կառավարության որոշումներ

9 Մարտի 2017, 227 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտորների որակավորման հետ կապված հարցերը կանոնակարգելու մասին» N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշման 1.1-ին կետի՝
ա. «ա» ենթակետը «դիմում» բառից հետո լրացնել «՝ նշելով անձնագրային տվյալները» բառերով,
բ. «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման 1.2-րդ կետում «Օտարերկրյա պետություններից ստացված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով:» բառերը փոխարինել «Օտարերկրյա պետություններից ստացված փաստաթղթերը կարող են ներկայացվել առանց հյուպատոսական վավերացման կամ ապոստիլի:» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: